Թելադրությունը ավարտված է
Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ
ԹԵԼԱԴՐՈւԹՅՈւՆԸ
հասարակական նախագիծ է, որն անց է կացվում կամավորական ուժերով:

Թելադրության նպատակն է

ցույց տալ, որ գրագետ լինելը կարևոր է յուրաքանչյուր մարդու համար: Հայոց լեզվի յուրացումը հեշտ չէ, սակայն հետաքրքրաշարժ է և օգտակար:


Մասնակցել

կարող է յուրաքանչյուր ցանկացող՝ անկախ տարիքից, սեռից, կրթությունից, դավանանքից, մասնագիտությունից, ընտանեկան կարգավիճակից, հետաքրքրություններից և քաղաքական հայացքներից:
Ավելի քան 25 հարթակ միացել է մեր շարժմանը:
ՍԿԶԲՈւՆՔՆԵՐ

1. Անանունություն

Թելադրության մասնակիցները կարող են չնշել իրենց իրական անունը:

2. Թելադրության ստուգման մասնագիտական մոտեցում

Յուրաքանչյուր քաղաքում ստուգող հանձնաժողովը գլխավորում է պրոֆեսիոնալ բանասեր-մանկավարժը:

3. Ստուգման չափանիշների, անցկացման կարգի, տեքստի, ժամանակի միասնություն

Բոլոր քաղաքներում մասնակիցները գրում են միևնույն տեքստը: Միջոցառումը բոլոր քաղաքներում անցկացվում է միևնույն, նախապես որոշված, կենտրոնացված և մշակված սցենարով: Բոլոր քաղաքներում ստուգող հանձնաժողովը ղեկավարվում է միևնույն, նախապես որոշված, մշակված աշխատանքների ստուգման և գնահատման չափանիշներով:
ՀԱՅՈՑ ԼԵԶՈւՆ ՄԻԱՑՐԵՑ ԲՈԼՈՐԻՍ
Ավելի քան 25 հարթակ, 6 երկրում ինքնակազմակերպվել են և մասնակցել են Թելադրությանը
Հայաստան
24 հարթակ
Երևան • Գյումրի • Էջմիածին Գավառ • Նոյեմբերյան Աբովյան • Վանանդ • Վանաձոր • Դիլիջան
Ռուսաստան
9 հարթակ
Մոսկվա • Սանկտ-Պետերբուրգ • Սամարա Պոդոլսկ • Յառոսլավլ • Տյումեն • Կրասնոդար
Բելառուս
1 հարթակ
Մինսկ
Գերմանիա
1 հարթակ
Քյոլն
Չեխիա
1 հարթակ
Պրահա
Շվեյցարիա
1 հարթակ
Նոշատել
Ուկրաինա
1 հարթակ
Դնեպր
Սիրիա
1 հարթակ
Հալեպ
Ո՞վ կարող է մասնակցել, կա՞ տարիքային սահմանափակում
Թելադրությունը հասցեագրված է բոլորին, ովքեր կարող են թելադրություն գրել հայերենով: Ոչ ոք չի կարող արգելել ձեզ մասնակցել թելադրությանը, միևնույն ժամանակ՝ ստիպել, որ մասնակցեք: Մասնակցությունը բացարձակապես կամավորական է և բոլորի համար: Տարիքային սահմանափակում չկա:
Ինչպե՞ս գրանցվել թելադրոՒթյան մասնակցության համար

Գրանցումը կբացվի աշնանը այս կայքում:
Գրանցվել հեռախոսով, էլեկտրոնային հասցեով կամ այլ միջոցներով՝ հնարավոր չէ. միայն կայքի միջոցով:
Ինչպե՞ս գրանցել այլ մարդու (երեխայի, ընկերոջ, տատիկի)
Եթե ցանկանում եք գրանցել մի քանի մարդու, ապա յուրաքանչյուրի համար պետք է անցնել գրանցման առանձին ընթացակարգ: Յուրաքանչյուր գրանցվողի կտրվի անհատական համար, որն ասելով ցանկացած մասնակից կստանա բոլոր անհրաժեշտ նյութերը՝ թելադրության օրը՝ անցկացման վայրում:
Ի՞նչ կտա ինձ մասնակցությունը
Այս հարցին ինքներդ պետք է պատասխանեք: Թելադրությանը մասնակցությունը ձեզ չի տալիս եկամուտ կամ հեղինակություն, մենք չենք բաժանում քաղցրավենիք բայց մենք մեր բոլոր մասնակիցներին հերոսներ ենք համարում: Թելադրությանը մասնակցությունը մարտահրավեր է ինքդ քեզ, պայքար՝ առաջին հերթին ինքդ քեզ հետ: Ձեր գնահատականը պիտակ չէ, սա առիթ է մտածելու՝ ինչի վրա է պետք աշխատել: Միասնական թելադրությունը հետաքրքիր է, ուրախ, սա հնարավորություն է համոզվելու, որ միայն դուք չեք սարսռում, երբ կարդում եք «աղՉիկ» կամ «բարՑր». դուք ևս մեկ անգամ կհամոզվեք, որ գրագետ լինելը ոչ թե պարզապես սովորական է, այլ դա պետք է և կարևոր ժամանակակից յուրաքանչյուր մարդու համար:
Ես գրել եմ թելադրությունը, ինչե՞ս կարող եմ իմանալ արդյունքները

Արդյունքներն ուղարկվելու են Ձեր նշած էլեկտրոնային հասցեին:
Ի՞նչ չափանիշներով է գնահատվում թելադրությունը
Գնահատումը կատարվում է 5 բալանոց համակարգով՝ լեզվաբանի կողմից նախ0րոք սահմանված չափանիշներով:

Մեզ աջակցում են
Հարցերի և առաջարկությունների դեպքում կապվեք մեզ հետ
teladrutyunam@gmail.com
+374 (93) 91-61-66

© ՀԿ Բաց կրթություն