Առցանց թելադրության մարաթոն

մայիսի 9-15

Կորոնավարակը չի կարող կանգնեցնել մեր առաքելությունը: Թեև Թելադրություն 2020-ը հետաձգվեց մինչև հոկտեմբեր, մենք սկսում ենք մի նոր լայնածավալ առցանց արշավ և հայոց լեզվի բոլոր սիրահարներին հրավիրում ենք մասնակցելու:
ԹԵԼԱԴՐՈւԹՅՈւՆԸ
հասարակական նախագիծ է, որն անց է կացվում կամավորական ուժերով:

Թելադրության նպատակն է

ցույց տալ, որ գրագետ լինելը կարևոր է յուրաքանչյուր մարդու համար: Հայոց լեզվի յուրացումը հեշտ չէ, սակայն հետաքրքրաշարժ է և օգտակար:


Մասնակցել մարաթոնին

կարող է յուրաքանչյուր ցանկացող՝ անկախ տարիքից, սեռից, կրթությունից, բնակավայրից, դավանանքից, մասնագիտությունից, ընտանեկան կարգավիճակից, հետաքրքրություններից և քաղաքական հայացքներից:
Հարկավոր է միայն միացած լինել Համացանցին:

Մարաթոնը կմեկնարկի մայիսի 9-ին մեր ֆեյսբուքյան էջում:
ՍԿԶԲՈւՆՔՆԵՐ

1. Անանունություն

Թելադրության մասնակիցները կարող են չնշել իրենց իրական անունը:

2. Թելադրության ստուգում

Քանի որ թելադրությունը գրվելու է առցանց, յուրաքանչյուր մասնակից ինքը պետք է համեմատի իր գրավորը մեր կողմից հրապարակված բնագրի հետ:

3. Ստուգման չափանիշներ, բնագրի և ժամանակի միասնություն

Թելադրության մարաթոնի ընթացքում թելադրվելու է 4 բնագիր։ Բնագրերը թելադրվելու են 4 տարբեր օրերի ընթացքում՝ ամեն օր մեկ բնագիր։ Բոլոր թելադրությունները հեռարձակվելու են Թելադրություն նախագծի ֆեյսբուքյան էջից։

Թելադրության մարաթոնի ընթացքում թելադրվելու է 4 բնագիր։ Բնագրերը թելադրվելու են 4 տարբեր օրերի ընթացքում՝ ամեն օր մեկ բնագիր։ Բոլոր թելադրությունները հեռարձակվելու են Թելադրություն նախագծի ֆեյսբուքյան էջից։
Միացիր մարաթոնին սեղմելով կարմիր կոճակը
Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ
Ո՞վ կարող է մասնակցել, կա՞ տարիքային սահմանափակում
Թելադրությունը հասցեագրված է բոլորին, ովքեր կարող են թելադրություն գրել հայերենով: Ոչ ոք չի կարող արգելել ձեզ մասնակցել թելադրությանը, միևնույն ժամանակ՝ ստիպել, որ մասնակցեք: Մասնակցությունը բացարձակապես կամավորական է և բոլորի համար: Տարիքային սահմանափակում չկա:
Ինչպե՞ս գրանցվել թելադրոՒթյան մասնակցության համար

Դուք կարող էք մասնակցել մարաթոնին առանց գրանցման՝ պարզապես միանալով մեր առցանց հեռարձակմանը մարաթոնի ժամին: Սակայն դուք կարող էք նաև գրանցվել այստեղ, նշելով հեռախոսը, էլեկտրոնային հասցեն և ստանալ տեղեկություններ մեր բոլոր միջոցառումների մասին:
Ի՞նչ կտա ինձ մասնակցությունը
Այս հարցին ինքներդ պետք է պատասխանեք: Թելադրությանը մասնակցությունը ձեզ չի տալիս եկամուտ կամ հեղինակություն, մենք չենք բաժանում քաղցրավենիք բայց մենք մեր բոլոր մասնակիցներին հերոսներ ենք համարում: Թելադրությանը մասնակցությունը մարտահրավեր է ինքդ քեզ, պայքար՝ առաջին հերթին ինքդ քեզ հետ: Ձեր գնահատականը պիտակ չէ, սա առիթ է մտածելու՝ ինչի վրա է պետք աշխատել: Միասնական թելադրությունը հետաքրքիր է, ուրախ, սա հնարավորություն է համոզվելու, որ միայն դուք չեք սարսռում, երբ կարդում եք «աղՉիկ» կամ «բարՑր». դուք ևս մեկ անգամ կհամոզվեք, որ գրագետ լինելը ոչ թե պարզապես սովորական է, այլ դա պետք է և կարևոր ժամանակակից յուրաքանչյուր մարդու համար:
Ի՞նչ չափանիշներով է գնահատվում թելադրությունը
Ընդհանրապես, գնահատումը կատարվում է 5 բալանոց համակարգով՝ լեզվաբանի կողմից նախօրոք սահմանված չափանիշներով: Բայց մարաթոնի համար գնահատումը չի ակնկալվում: Մենք կկիսվենք բնագիրով թելադրությունից հետո և դուք կկարողանաք ինքնուրույն ստուգեք ձեր աշխատանքը:

Մեզ աջակցում են
Հարցերի և առաջարկությունների դեպքում կապվեք մեզ հետ
teladrutyunam@gmail.com
+374 (93) 91-61-66

© ՀԿ Բաց կրթություն